Գլխավոր էջ Նորություններ Մահացած ծննդկանի հարազատները ծեծի են ենթարկել վիրահատող բժշկին․ ի՞նչ է կատարվում «Բեգլարյան...

Մահացած ծննդկանի հարազատները ծեծի են ենթարկել վիրահատող բժշկին․ ի՞նչ է կատարվում «Բեգլարյան ԲԿ»-ում

2401
0

Քիչ առաջ shamshyan.com-ից տեղեկացանք, որ «Բեգլարյան ԲԿ»-ում 30-ամյա ծննդկան է մահացել, ով Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի բնակչուհի Նելլի Արշակյանն էր։ Ծննդատնից հարազատներին տեղեկացրել են, որ և՛ մայրը, և՛ երեխան լավ են, ոչ մի առողջական խնդիրներ չունեն, սակայն ժամեր անց հիվանդանոցից հայտնել են, որ ծննդկանը մահացել է։
Դեպքի մանրամասներին ծանոթանալու համար Medmedia.am-ը կապ հաստատեց հիվանդանոցի տնօրեն Արա Բեգլարյանի հետ, ով սկզբում հարցերին չէր ցանկանում պատասխանել, սակայն հետո ասաց, որ իրենք դիտավորյալ չեն արել, դա ծանր դեպք էր։

«Ես չեմ արել, էդ մարդը ով որ արելա շատ լավ վիրահատելա էլ դրանից ավել ես ինչ կարող եմ ասել»։

Հարցին, թե ի՞նչն է եղել մահվան պատճառը պարոն Բեգլարյանն ասաց, որ պետք է դին հերձեն նոր  պարզ կլինի։ Հղիության ամբողջ ժամանակ ծննդկանը վատ չի եղել մինջև վերջին օը։

«Այսքան տարվա մեջ մի հատ մահվան դեպք չի գրանցվել մեր մոտ, հիմա էս ինչ ռեկլամա գալիս են բժիշկ են ծեծում, մտել են կարիդորներում ծխել են»։

Արա Բեգլարյանի խոսքով մահացած ծննդկանի հարազատները ծեծի են ենթարկել այն բժշկին, ով վիրահատել էր Նելլի Արշակյանին։ Բժշկի առողջական վիճակը լավ է։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ