Գլխավոր էջ Uncategorized Նախատեսվում է ուղիղ կապ ստեղծել Հայաստանի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի և Արցախի...

Նախատեսվում է ուղիղ կապ ստեղծել Հայաստանի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի և Արցախի հիվանդանոցների միջեւ

222
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գեւորգ (Ժորժ) Քեփենեկյանի եւ «Մերիո» հիմնադրամի Մոր եւ մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը հստակեցրել են առողջապահական ներկայիս կարիքները եւ քննարկել Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության ուղղությունները` հատուկ ուշադրություն դարձնելով Արցախում վերականգնողական ծառայությունների տրամադրման հարցին, ինչպես նաեւ Ստեփանակերտի մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի վերականգնմանն ուղղված աշխատանքներին:

«Ներկայումս կարեւորագույն խնդիր է Հայաստան ժամանակավորապես տեղափոխված արցախցիների հայրենիք վերադարձը, որի համար անհրաժեշտ է ապահովել Արցախի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը: Իսկ դրա լուծումը կարող է դառնալ վերանորոգված բժշկական կենտրոնների եւ դրանցում սարքավորումների առկայությունը, բուժաշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը», — ասել է Անահիտ Ավանեսյանը:

Նախատեսվում է ուղիղ կապ ստեղծել Հայաստանի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի եւ Արցախի հիվանդանոցների միջեւ, որի շրջանակում կանցկացվեն բժիշկների եւ բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ, կիրականացվեն փորձի փոխանակման ծրագրեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ