Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են 2019թ.-ին մայրական մահացությունը 11,3 միավորով աճել է

2019թ.-ին մայրական մահացությունը 11,3 միավորով աճել է

1732
0

«Պարզվում է` ԱՆ PR մենեջերը բացի այն,որ սիրում է ստել ,սիրում է միայն գովազդով զբաղվել, թանկարժեք մեքենաների հավաքածուներով զբաղվել, սիրում է նաև իր տապալված ծրագրերի անարդյունավետությունը բարդել համակարգում աշխատողների վրա:

Հիշում ե՞ք, չէ՞, երբ նոր էր աղմուկ բարձրացել փակվող ծննդատների վերաբերյալ և PR մենեջերը և ԱՆ «Մոր և Մանկան» վարչության պետը հայտարարեցին, որ օպտիմալացումը արվում է մայրական և նորածնային մահացությունը կանխելու համար: Հետո այդ նույն մարդիկ հայտարարեցին, որ մահը ցուցանիշ չէ` հակասելով հենց իրենք իրենց: Նախ այստեղ ուզում եմ ասել ,որ այս հայտարարությամբ նրանք հանրությանը ցույց տվեցին իրենց անկամք և անհիմն գործելաոճը, ինչը հարիր չէ ԱՆ նախարարին և ԱՆ աշխատակիցներին:Հիմա խոսենք անհիմն հայտարարությունների մասին կապված մայրական մահերի ցուցանիշների հետ:

2018թ. հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք: Մայրական
մահացության գործակիցը 2018թ. 21.9 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով: 2019թ. հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 12 դեպք: Մայրական մահացության գործակիցը 2019թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 33.2 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով:

Այսպիսով, եթե խոսենք թվերի լեզվով 11,3 միավորով աճ ունենք 2019թ.-ին: Հիմա ուզում եմ նաև ավելացնել, որ բոլոր այն ծննդատները, որոնք հայտնվել են նրա սև ցուցակում, երբեք մահ չեն արձանագրել : Ասել, որ օպտիմալացումը արվում է մահեր չունենալու և բժշկական ծառայությունների որակը բարձրացնելու համար, համարժեք է իր խնդիրները, տապալած ծրագրերը բարդել դիմացինի վրա: Ասեմ նաև, որ փոխարենը վերազիններ այդ ծննդատները` անխնա միլիոններով պարգևավճարներ է ինքը իրեն նվիրում: Իսկ հարցի լուծման համար գտել է ավելի հեշտ տարերակ `փակել ծննդատները: Սորոսական աթեիստ նախարարը ամեն ինչ անում է, որ արագ տեմպերով քանդի ԱՆ- ն: Այլապես` բացատրություն չունի այս ծրագիրը `մանավանդ երբ խոսքը վերաբերվում է սահմանամերձ գոտիներում գտնող ծննդաբերական բաժանմունքներին`օրինակ Աչաջուր ԱԿ — ին: Ավելացնեմ, որ Առողջապահությունը Ազգային Անվտանգության կարևորագույն բաղադրիչն է, և ճիշտ կլիներ, որ ԱՆ-ում տեղյակ լինեյին այդ մասին»:

Գրառումը` Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ