Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճի տեմպերը նվազել են մոտ 50%-ով

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճի տեմպերը նվազել են մոտ 50%-ով

2260
0

Չինաստանի իշխանությունները նշում են, որ մեկ շաբաթվա ընթացքում երկրում նոր կորոնավիրուսով (COVID-19, Corona Virus Disease — 2019) վարակվածների թվի աճի տեմպերը նվազել են 48,2 տոկոսով, գրում է ТАСС գործակալությունը։ Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչը։

«Ներկայիս համաճարակաբանական իրավիճակը դեռևս շատ լուրջ է, բայց ձեռնարկված միջոցառումների շնորհիվ եղել են դրական միտումներ: Հիվանդների թվաքանակի աճի տեմպերն ալիքաձև նվազում են:1 օրում վարակվածության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է փետրվարի 4-ին՝ 3887 մարդ: Փետրվարի 11-ին այդ ցուցանիշը նվազել է՝ կազմելով օրական մինչև 2015 դեպք, նշել է գերատեսչության ներկայացուցիչը: Չինաստանում հիվանդությունից բուժվածների բաժինը երկու շաբաթվա ընթացքում 1,3 տոկոսից աճել է՝ հասնելով 10,6 տոկոսի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ