Գլխավոր էջ Գլխավոր «ՍՊԻԴ-ի կենտրոն» արտահայտությունը` Թորոսյան-Զեյնալյան փոխհրաձգության առանցքում

«ՍՊԻԴ-ի կենտրոն» արտահայտությունը` Թորոսյան-Զեյնալյան փոխհրաձգության առանցքում

5871
0

Օրերս ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը իր Facebook-ի էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» միավորման առիթով բարձրաձայնվող բողոքներին և մտահոգություններին։

Պատգամավորը գրառման մեջ հատուկ շեշտել էր, որ հանձնաժողովի անունից հարցում-գրություն է ուղարկել առողջապահության նախարարություն՝ մի շարք հարցերի պարզաբանում ստանալու համար։ Գրառումը կարդացեք՝
https://m.facebook.com/story.php?story_fbid=1769077229883597&id=1111036229021037

Նախարար Արսեն Թորոսյանը ոչ միայն  շատ արագ նկատել էր այս գրառումը, այլ նաև արձագանքել։

«7-րդ գումարման ԱԺ աշխատանքների ընթացքում գրեթե չի եղել որևէ նախաձեռնություն առողջապահության նախարարության կողմից, որը «չքննադատվի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից։ Հիմա էլ հերթը հասավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում մեր վարած քաղաքականության «քննադատությանը»»,- նկատել էր Արսեն Թորոսյանը։

Նախարարին, կարծես թե, «մտահոգել» էր հատկապես Նարեկ Զեյնալյանի կողմից արված  «ՍՊԻԴ-ի կենտրոն» արտահայտությունը։

Միայն ՍՊԻԴ-ի կենտրոն արտահայտությունն իսկ նման «ոլորտային» պաշտոնյայի կողմից արդեն իսկ անընդունելի է,- գրել է նա:

Այս արտահայտության համար Նարեկ Զեյնալյանը քննադատության արժանացավ ոչ միայն նախարարի այլ նաև «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի կողմից, ով նախարարի գրառման տակ մեկնաբանել է թե՝ չի կարող հավատալ, որ հանրային առողջապահության մասնագետը, բժշկական գիտությունների թեկնածուն, քաղաքական գործիչը կարող է օգտագործել “ՍՊԻԴ” տերմինը։

Հարց է առաջանում՝ իսկ եթե նույն արտահայտությունն արած լինի նախարար Արսեն Թորոսյանը, Ալեքսանդր Բազարչյանը ինչպես կարձագանքի, կհավատա՞։ Պարզվում է՝ ոչ մի կերպ էլ չի արձագանքի, քանի որ հանդիպումներից մեկի ժամանակ Արսեն Թորոսյանը արել է նման արտահայտություն, սակայն դրա մասին Բազարչյանը ոչ մի մտահոգություն չի ներկայացրել։

 

Կարո՞ղ է  նախարարի՝ նման արտահայտություն անելը ներելի է, քանի որ նա բժշկական գիտությունների թեկնածու չէ, ինչպես պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, կամ գուցե Արսեն Թորոսյանը նախարար է, նրան կարելի է, իսկ մյուսներին՝ ոչ։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ