Գլխավոր էջ Նորություններ Ցերեկային քունն օգտակար է առողջության համար

Ցերեկային քունն օգտակար է առողջության համար

354
0

Կեսօրին քնող մարդիկ ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս կողմնորոշման, խոսքի սահունության եւ աշխատանքային հիշողության հետ կապված թեստերում: Այս մասին հաղորդվում է չինացի գիտնականների` General Psychiatry ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Շանհայի հոգեկան առողջության կենտրոնի եւ Շանհայի Ցզյատուն համալսարանի հետազոտողները որոշել են պարզել, թե ինչպես է կեսօրվա քունն ազդում տարեցների առողջության եւ հոգեբանության վրա. այդպիսի քնի պահանջը օրգանիզմի պաշտպանական արձագանքն է, որն օգնում է կանխել կոգնիտիվ գործառույների նվազումը, կամ դեմենցիայի ախտանիշներից մեկը:

MMSE դեմենցիայի թեստի արդյունքները ցույց են տվել, որ օրվա ընթացքում կանոնավոր կերպով քնող մարդկանց մոտ կոգնիտիվ ունակությունների ցուցանիշները զգալիորեն ավելի բարձր են:

Գիտնականների խոսքով` իրենց հետազոտությունն ապացուցում է, որ երկու գործոն, այս դեպքու` ցերեկային քունը եւ ուղեղի առողջությունը, կապված են միմյանց հետ: Սակայն հետազոտությունն այս կապի պատճառը չի բացահայտում:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ քունը, հնարավոր է, կարգավորում է օրգանիզմի իմունային պատասխանը` էվոլյուցիոն պատասխան հանդիսանալով բորբոքմանը: Բացի այդ, բարձր մակարդակի բորբոքում ունեցող մարդիկ ավելի հաճախ են քնում, իսկ բորբոքային քիմիական նյութերը կարեւոր դեր են խաղում քնի խանգարման մեջ: Ընդ որում, ցերեկային քունն օգնում է կանխել այդ բորբոքումը:

Սակայն, միեւնույն ժամանակ, որոշ մասնագետներ կարծում են, որ ցերեկային քունը հաճախ կապված է նստակյաց կյանքի եւ լեպտինի եւ գրելինի` պեպտիդային հորմոնների շրջանառության խանգարման հետ, որոնք կարգավորում են էներգիայի նյութափոխանակությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ