Գլխավոր էջ Նորություններ Ծխելը COVID-19-ի դեպքում կարող է հանգեցնել բարդությունների և մահվան

Ծխելը COVID-19-ի դեպքում կարող է հանգեցնել բարդությունների և մահվան

249
0

Ծխախոտի ծխի ազդեցությունը COVID-19 կորոնավիրուսի վարակի դեպքում հոսպիտալացման, բարդությունների եւ մահվան բարձր ռիսկի գործոն է: Այս մասին հայտնում են ամերիկյան Քլիվլենդի կլինիկայի գիտնականները:

MedicalXpress-ը հայտնում է, որ JAMA Interior Medicine ամսագրում հրապարակված հետազոտության մեջ մասնագետները գնահատել են 7102 հիվանդների երկարատեւ ծխելու եւ կորոնավիրուսային վարակի ազդեցության միջեւ կապը: Նրանցից 84,8%-ը երբեք չեն ծխել, 12,8%-ը նախկին ծխողներ են եղել, իսկ 2,4%-ը շարունակել են ծխել: Հետազոտությունը պարզել է, որ 30 տարի օրական մեկ տուփ ծխախոտ ծխող պացիենտների մոտ հոսպիտալացման հավանականությունը 2,25 անգամ է ավելի մեծ եղել, մահվան հավանականությունը՝ 1,89 անգամ, քան չծխողների մոտ:

Մասնագետների կարծիքով՝ այս կապը մասամբ բացատրվում է ծխողների մոտ հաճախ զարգացող հիվանդությունների ազդեցությամբ, այդ թվում՝ սրտանոթային համակարգի եւ շնչառական օրգանների գործառույթների խանգարումների հետ կապված խնդիրները: Հետաքրքիր է, որ նման արդյունքներ դիտարկվում են ոչ միայն ծխողների, այլ նաեւ նախկին ծխողների մոտ:

Գիտնականների խոսքերով՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այն մոտեցումը, որի դեպքում իբր նախկին ծխողները դիտարկվում են երբեք չծխածների հետ նույն մակարդակում, իրականում ճիշտ չէ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ