Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում 5 մթերք, որոնք պետք է ներառվեն յուրաքանչյուր կնոջ սննդակարգում

5 մթերք, որոնք պետք է ներառվեն յուրաքանչյուր կնոջ սննդակարգում

536
0

Կան սննդամթերքի տեսակներ, որոնք նպաստում են կանանց գեղեցկության ու առողջության պահպանմանը, ուստի դրանք պետք է անպայման ներառվեն յուրաքանչյուր կնոջ սննդակարգում: Գիտնականները վստահ են, որ դրանք անփախարինելի են յուրաքանչյուրի համար, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենակարևորները:

Կաթնամթերք

Կանանց գեղեցկության ու առողջության համար ամենակարևոր տարրերից մեկը կալցիումն է, իսկ կաթնամթերքը համարվում է կալցիումի լավագույն աղբյուրներից մեկը: Կալցիումով հարուստ մթերքն ամրապնդում է ատամները, մկանները, մազերը, եղունգներն ու ոսկորները, ինչպես նաև կանխում մեջքի ու ողնաշարի հետ կապված խնդիրների առաջացումը:

Կարմիր ձուկ

Կարմիր ձկնատեսակները հարուստ են Օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք անփոխարինելի են կանանց օրգանիզմի համար: Մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն երկու անգամ կարմիր ձուկ ուտել, ինչը կօգնի կանխել կնճիռների առաջացումն ու թույլ կտա պահպանել դեմքի հստակ ուրվագիծը: Բանն այն է, որ այս ճարպաթթուները պահպանում են մաշկի պրկությունն ու առաձգականությունը և պաշտպանում են վնասվածքներից:

Վիտամին C-ով հարուստ մթերք

Վիտամին C-ն հզոր հակաօքսիդանտ է, որը երիտասարդացնող ազդեցություն է ունենում և բարելավում է մաշկի վիճակը: Բացի այդ, այս վիտամինն ամրապնդում է իմունային ու նյարդային համակարգերի աշխատանքը և խթանում է օրգանիզմի պաշտպանական գործառույթները:

Բրոկոլի

Կանանց խորհուրդ է տրվում շաբաթական առնվազն երկու անգամ բրոկոլի օգտագործել: Այս բանջարեղենը բարելավում է կանանց օրգանիզմի աշխատանքը,  կանխում է վնասակար բակտերիաների բազմացումն ու նպաստում է երիտասարդության պահպանմանը:

Շոկոլադ

Գիտնականները շոկոլադը համարում են անփոխարինելի մթերք կանանց համար, սակայն խոսքը, որպես կանոն, մուգ շոկոլադի մասին է: Այս մթերքը հարուստ է մագնեզիումով, մանգանով, պղնձով, ցինկով ու ֆոսֆորով, իսկ այս միկրոտարրերը կարգավորում են կանանց օրգանիզմի հորմոնալ ֆոնը:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ