Գլխավոր էջ Գլխավոր «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը կոնցիեսիոն կառավարման է հանձնվել․ ԲՀԿ-ն անհամաձայնություններ է նկատել

«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը կոնցիեսիոն կառավարման է հանձնվել․ ԲՀԿ-ն անհամաձայնություններ է նկատել

1813
0

«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը կոնցիեսիոն կառավարման է հանձնվել։ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստին 10 տարի ժամկետով համաձայնագիր է ստորգրվել, ըստ որի ծննդատունը տնօրինելու է «Դևի Սան» ԲԲԸ-ն։ Այդ 10 տարիների ընթացքում ընկերությունը պատրաստվում է ներդնել 200 մլն դրամից ոչ պակաս գումար։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը MedMedia-ի հետ զրույցում ասաց, որ անհապատասխանություն կա հայտարարված թվերի և փաստաթղթերում նշվածների միջև։

Մանրիկյանին վրդովվեցրել էր նաև այն հանգամանքը, որ չի անցկացվել  բուժհաստատության գույքագրում։

Մասնավորապես ներկայցվել էր, որ բժշկական սարքավորումների ձեռք բերման համար պետք է ներդրվեր մոտ 87 մլն դրամ, բայց նախագծում նշված է 175 մլն դրամ։ Ըստ Մանրիկյանի համապատասխան պաշտոնեան չի կարողացավ  բացատրել անհամապատասխանության պատճառը։

Նշված է, որ վերապատրաստման համար տրվում 2 մլն դրամ, սակայն ըստ խմբակցության ղեկավարի դա չնչին գումար է վերապատրաստաման համար։

3,5 մլն դրամ է հատկացվելու Երևան քաղաքում գոզադներ տեղարելու համար, որի գումարային շեմը Մանրիկյանը ծիծաղելի է համարում

Ըկներությունը քաղաքային բյուջե է վերադարձնելու մոտ 61 մլն դրամ, որը ամենապարզ հաշվարկիների դեպքում անգամ չափազանց քիչ է։ Ըստ փաստաթղթի ակնկալվող եկամուտը մոտ 94 մլն դրամ, որը ևս չափազանց քիչ է ներկայցված։ Միքայլել Մանրիկյանը առաջարկում է գումարը վերցնել քաղաքային պահետային ֆոնդից կամ շենքը հանձնել վարձակալության։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ