Գլխավոր էջ Uncategorized Առողջապահության նորանշանակ նախարարն ապացուցեց, որ շարունակելու է նախկին նախարարի սուտ խոսալու պրակտիկան....

Առողջապահության նորանշանակ նախարարն ապացուցեց, որ շարունակելու է նախկին նախարարի սուտ խոսալու պրակտիկան. Արշակ Պետրոսյան

792
0

Բժիշկ Արշակ Պետրոսյանը գրել է.

!!! Նախարարի նորամուտը պաշտոնում !!!

Երեկ ԱԺ բարձր ամբիոնից առողջապահության նորանշանակ նախարարն ապացուցեց, որ շարունակելու է նախկին նախարարի սուտ խոսալու պրակտիկան, ընդ որում՝ հղում անելով մասնագետների կարծիքին:

ՍՈՒՏ ՀԱՄԱՐ 1!!! ՁԻԱՀ-ի կենտրոնի սեկվենատորի տեխնիկական հագեցվածությունը և ծրագրային ապահովումը բացարձակ չեն համապատասխանել դատագենետիկական հետազոտությունների իրականացման համար։

1. Գնված սեկվենատորը ABI 3500, ՁԻԱՀ-ի կենտրոնի սեկվենատորը — ABI 3500: Կա՞ տարբերություն։

2. ՁԻԱՀ-ի կենտրոնի սարքը այս նպատակով աշխատացնելու համար հարկավոր էր ծրագրային ապահովում (արժեքը մոտ 10000$) և որոշ ծախսանյութեր (արժեքը մոտ 2000-3000$)։
Նոր սարք գնելու փոխարեն կարելի էր ընդհամենը գնել այդ սարքով նույնականացման հետազոտություն իրականացնելու համար ծախսանյութեր և ծրագրային ապահովում, որն, ի դեպ, պետք է որ լինի նաև դատաբժշկականում, հակառակ դեպքուն այնտեղ էլ հնարավոր չէր լինի իրականացնել պահանջվող հետազոտությունները:
Նորանշանակ նախարարը հղում է կատարում մասնագետների կարծիքին։ Հետաքրքիր է, կա՞ արդյոք այդ մասնագետների գրավոր գնահատականը, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի սարքը «պիտանի չի եղել» դատագենետիկական նույնականացման իրականացնելու համար։

ՍՈՒՏ ՀԱՄԱՐ 2!!! Երկրորդ սարքի շնորհիվ օրական հետազոտությունների թիվը աճել է 10-ից մինչև 30-33։
Ինչ վերաբերում է հետազոտությունների կրկնակի աճին գնված սարքի շնորհիվ, ապա նշեմ, որ 1 սարքի տեխնիկական թողունակությունը առնվազն 192 նմուշ է: Այսինքն, չօգտագործելով առկա սարքի ամբողջ հնարավորությունները նախարարությունը գնում է 2-րդ սարքը և հպարտ ասում, որ 2-րդ սարքի շնորհիվ 10-ի փոխարեն օրական կատարվում է 30 հետազոտություն: Դատողությունները թողնում եմ Ձեզ:

ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ Է ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ։

Խնդիրը սեկվենատորի մեջ չէ, խնդիրը ձեր մեջ է տիկնայք և պարոնայք: Եթե նորմալ խորհրդակցեիք մասնագետների հետ և նպատակը իրականում լիներ հետազոտությունների թիվը մեծացնելը, ապա այլ քայլեր կձեռնարկվեին։ Այդ սարքի փոխարեն պետք էր ընդհամենը՝
-գնել հետազոտվող նյութի ստացումը ավտոմատիզացնող սարքեր՝ սեկվենատորի հնարավորինս մաքսիմալ բեռնումը ապահովելու համար,
-սեկվենավորումից ստացված զոհվածների և նրանց հարազատների տվյալների նույնականացման գործըթացն արագացնելու համար գնել համապատասխան ծրագրային ապահովում:

Դա կնվազեցներ մասնագետների ծանրաբեռնվածությունը, կարագացներ նույնականացման գործընթացը և կնվազեցներ մարդկային գործոնով պայմանավորված սխալները:

Այսպիսին է թե՛ նախկին և թե՛ ներկա նախարարների աշխատելաոճը՝ անտեսել, կեղծել մասնագետների կարծիքը, ստել ԱԺ բարձր ամբիոնից!!!

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ