Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞վ են միմյանցից տարբերվում կորոնավիրուսի դեմ ռուսական երեք պատվաստանյութերը

Ինչո՞վ են միմյանցից տարբերվում կորոնավիրուսի դեմ ռուսական երեք պատվաստանյութերը

769
0

Ինչո՞վ են միմյանցից տարբերվում կորոնավիրուսի դեմ ռուսական երեք պատվաստանյութերը:

Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն, «Սպուտնիկ V» պատվաստանյութը ունիվերսալ է համարվում եւ պաշտպանում է այդ թվում կորոնավիրուսի նոր շտամներից: «ԷպիՎակԿորոնա»-ն անվտանգ է համարվում տարեցների եւ ալերգիա ունեցող մարդկանց համար: Իսկ «ԿովիՎակ»-ը պարզունակ է, այն հեշտ է պահպանել եւ  փոխադրել:

«Սպուտնիկ V» եւ «ԷպիՎակԿորոնա» դեղամիջոցները կարելի է ներարկել նաեւ թոշակառուներին, սակայն ոչ՝ երեխաներին եւ չափահասներին: «Սպուտնիկ V»-ով չի կարելի պատվաստել դիաբետ, շնչառական համակարգի հիվանդություններ, վարակիչ, աուտոիմուն եւ օնկոլոգիական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին: «ԷպիՎակԿորոնա»-ն խորհուրդ չի տրվում իմունադեֆիցիտի, էպիլեպսիայի, կաթվածի, ինչպես նաեւ կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների ժամանալ: Երրորդ պատվաստանյութի հակացուցումները դեռ չեն հրապարակվել:

Մասագետները պնդում են, որ երեք տարբեր պատվաստանյութերի առկայությունը կօգնի արագացնել բնակչության պատվաստումը: Բացի այդ, կա կարծիք, որ կրկին պատվաստվելու համար ճիշտ կլինի օգտագործել ոչ այն դեղամիջոցը, որով առաջին պատվաստումն է կատարվել:

Յուրաքանչյուր պատվաստանյութի ազդեցության մասին լրիվ պատկերացում գիտնականները կունենան գրեթե մեկ տարի անց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ