Գլխավոր էջ Նորություններ Որքանո՞վ է վտանգավոր ճարպոտ սնունդը

Որքանո՞վ է վտանգավոր ճարպոտ սնունդը

315
0

Ճարպոտ սնունդն իսկապես վտանգավոր է առողջության համար. այն մեծացնում է լուրջ սրտանոթային հիվանությունների եւ ինսուլտի ռիսկը, ինչպես պնդում են չինացի գիտնականները Heart պարբերականում հրապարակված հետազոտության մեջ:

iNews-ի հաղորդմամբ՝ հետազոտության հեղինակները վերլուծել են 19 հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել է 562 400 մարդ: Մասնակիցները միջինում դիտարկվել են ավելի քան 9 տարի: Այդ ընթացքում հայտնաբերվել է սրտանոթային հիվանդություններ, ինչպիսիք են  սրտի կաթվածը կամ ինսուլտը, 36 700 դեպք:

Հետազոտողները հայտնաբերել են հստակ կապ օգտագործած ճարպոտ սննդի եւ լուրջ սրտանոթային հիվանդությունների, սրտի իշեմիկ հիվանդության եւ սրտի անբավարարության միջեւ: Պարզվել է, որ ռիսկերը մեծանում են շաբաթական տապակած սննդի յուրաքանչյուր հավելյալ 114 գրամ օգտագործելուց հետո:

Սակայն բրիտանացի գիտնականները նշում են, որ այդ հետազոտությունն այնքան էլ միանշանակ չէ, եւ բավականին բարդ է ճիշտ մեկնաբանել դրա արդյունքները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ