Գլխավոր էջ Նորություններ Ռուս բժիշկները փրկել են երեխայի կյանքը, ում բոլոր օրգանները վնասվել էին կորոնավիրուսից

Ռուս բժիշկները փրկել են երեխայի կյանքը, ում բոլոր օրգանները վնասվել էին կորոնավիրուսից

331
0

Ռուս բժիշկները փրկել են երեխայի կյանքը, որի բոլոր օրգան-համակարգերի աշխատանքը խաթարվել էր կորոնավիրուսով վարակվելու հետևանքով։ Այժմ յոթ տարեկան աղջիկը գտնվում է Կիրովի մարզային մանկական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ: TASS-ը, վկայակոչելով բժիշկներին, հայտնում է, որ հիվանդության նման ընթացք առաջին անգամ է գրանցվել բժշկական հաստատության պրակտիկայում։

7-ամյա աղջիկը հիվանդանոց էր ընդունվել ծանր վիճակում՝ որովայնի ցավերով և 40 աստիճան ջերմությամբ։

Լրացուցիչ հետազոտությունը ցույց է տվել, որ երեխայի մոտ զարգացել է մանկական բազմահամակարգային բորբոքային համախտանիշ: Այս իրավիճակը բնութագրվում է երեխայի մոտ սրտի, թոքերի, երիկամների, ուղեղի, աչքերի, մաշկի և այլ բորբոքային պրոցեսներով: Հիվանդի մոտ հեմոգլոբինը ցածր է եղել, փոփոխված են եղել նաև արյան ցուցանիշների, եղել է հեղուկի կուտակում բոլոր հյուսվածքներում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ