Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս ճիշտ չափել մարմնի ջերմաստիճանը

Ինչպե՞ս ճիշտ չափել մարմնի ջերմաստիճանը

247
0

Կորոնավիրուսով վարակված եւ բարձր ջերմություն ունեցող մարդկանց հայտնաբերելու համար պետք է սքանավորել աչքերն ու մատների ծայրերը: Ճակատի հատվածում ջերմաչափումը հուսալի չէ՝ պնդում են Փոթսմուտի համալսարանից գիտնականները:

Ինչպես պատմում է The Daily Mail-ը, մասնագետները բարձր են համարում 38 աստիճան եւ ավելի ջերմությունը: Ընդ որում, պետք է հաշիվ առնելով, որ ոչ բոլոր վարակվածների մոտ է ջերմությունը բարձրանում մինչեւ 38 աստիճան: Բացի այդ, ջերմությունը կարող է բարձրանալ այլ վարակի, ալկոհոլի ընդունման կամ տաք հագուստի պատճառով:

Մասնագետները կոչ են անում չափել ջերմաստիճանը տարբեր հատվածներում: Օրինակ, եթե մարդու ջերմությունը բարձր է, ճակատը տաք կլինի, իսկ ձեռքերը՝ սառը: Պարզապես պետք է ծրագիր, որը կհաշվարկի տարբերությունը: Հուսալիության տեսանկյունից ամենաբարձ ցուցանիշները թերմոմետրինն են, տստ ճշգրտության՝ ռեկտալային թերմոմետրերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ