Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսը ցրտադիմացկուն է

Կորոնավիրուսը ցրտադիմացկուն է

241
0

Կորոնավիրուսը ցրտադիմացկուն է և կարող է պահպանել իր կենսունակությունը նույնիսկ զրոյական ջերմաստիճանում, ուստի` անգամ ցածր ջերմաստիճանի դեպքում, մարդկանց կուտակումների ժամանակ անհրաժեշտ է դրսում դիմակ կրել:։ Այս մասին հայտնում է РИА Новости- ն՝ վկայակոչելով «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնի փոխտնօրեն Նատալյա Պշենիչնային:

Ըստ նրա՝ վարակի տարածման վրա որոշակի ազդեցություն է ունենում խոնավությունը, հետևաբար, չոր, ցրտաշունչ եղանակին վիրուսի տարածումը չի կարող լինել այնքան ակտիվ, որքան, օրինակ, խոնավության պայմաններում։

Ցուրտ եղանակին մարդիկ սովորաբար իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են փակ տարածքներում, ինչը նպաստում է վարակի տարածմանը: Սակայն դրսում մրսել նույնպես հարկավոր չէ, քանի որ դա թույլ կտա վիրուսին ավելի հեշտությամբ ներթափանցել մարդու օրգանիզմ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ