Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով վարակվելուց հետո ակտիվ աղջիկը սկսել է շնչահեղձ լինել աստիճանով բարձրանալիս

Կորոնավիրուսով վարակվելուց հետո ակտիվ աղջիկը սկսել է շնչահեղձ լինել աստիճանով բարձրանալիս

290
0

Իռլանդիայից 28-ամյա Ռեյչել Գանը սկսել է շնչահեղձ լինել աստիճանով բարձրանալիս: Նա կորոնավիրուսով վարակվել է 3 ամիս առաջ: Մինչեւ այդ աղջիկը ակտիվ կենսակերպ է վարել եւ չի բողոքել շնչառական խնդիրներից:

The Daily Mail-ը պատմում է, որ 2020-ի հոկտեմբերին Ռեյչելը վարակվել է կորոնավիրուսով: Երկու շաբաթ նա անկողնում է անցկացրել, որից հետո վիճակը լավացել է, եւ նա որոշել է, որ լիովին ապաքինվել է:

Նա վերադարձել է աշխատանքի եւ ակտիվ կենսակերպի, սակայն սկսել է հոգնել, նյարդայնանալ սովորականից շատ եւ ցավ զգալ կրծքավանդակի հատվածում մարզումների ժամանակ:

Սակայն դեկտեմբերին նրա վիճակը վատթարացել է, նա այնքան է հոգնել, որ սկսել է քնել օրական 15-16 ժամ եւ դժվարությամբ կարողացել հասնել մինչեւ խոհանոց եւ զուգարան: Աստիճանով բարձրանալիս նա սկսել է շնչահեղձ լինել՝ կարծես վազել է մի քանի կիլոմետր:

Նրա մոտ սկսվել է նաեւ միգրեն, հաճախասրտություն եւ մեջքի մշտական ցավ: Սակայն հիվանդանոց դիմել չի հասցրել: Իսկ երբ վերջապես կարողացել է դիմել բժշկի, նրան համակարգչային տոմոգրաֆիա են արել, որը ցույց է տվել, որ նրա մոտ մահացու վտանգավոր վիճակ է՝ թոքային զարկերակի տրոմբոէմբոլիա:

Ռեյչելին հոսպիտալացրել են եւ դեղամիջոցներ նշանակել, որոնք նա ստիպված է ընդունել մեկ տարի:

«Այժմ ինձ մոտ կարող է թրոմբ ձեւավորվել, եւ դա մեկընդմիշտ կազդի իմ կյանքի վրա: Ես 28 տարեկան եմ, ակտիվ կենսակերպ եմ վարում, չեմ ծխում եւ ընդհանուր առմամբ առողջ եմ»,-պատմել է աղջիկը:

Նա բոլոր նրանց, ովքեր տառապում են այսպես կոչված «երկար COVID-ից», կոչ է արել անհապաղ բժշկի դիմել :

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ