Գլխավոր էջ Նորություններ Արցախում բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցով՝ Պետդուման կդիմի ՌԴ կառավարությանը

Արցախում բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցով՝ Պետդուման կդիմի ՌԴ կառավարությանը

215
0

ՌԴ Պետդուման կդիմի կառավարությանը՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքների բնակչությանը ռուսական դեղամիջոցներով կորոնավիրուսի պատվաստումներին օժանդակության ժամկետի և չափի մասին: Այս մասին գրում է Tass-ը։

Նշվում է, որ նախօրեին Դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի ու Առողջապահության, պաշտպանության հանձնաժողովներում համապատասխան արձանագրությունները հավանության են արժանացել։

«Պատվաստումների հարցում այս տարածքներում մարդկանց պարզապես օգնող չկա»,- լրագրողներին ասել է ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, հավելելով, որ այդ տարածքների բնակիչներին պետք է տրամադրել ռուսական պատվաստանյութեր:

Նշվում է, որ հունվարի 18-ին Ռուսաստանի մարզերում բնակչության բոլոր շահագրգիռ կատեգորիաների համար սկսվել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները: Ռուսները կարող են անվճար պատվաստվել գրանցված երկու պատվաստանյութերից մեկով՝ Սպուտնիկ V կամ Էպիվակկորոնա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ