Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի բրիտանական շտամը հայտնաբերվել է 60 երկրներում

Կորոնավիրուսի բրիտանական շտամը հայտնաբերվել է 60 երկրներում

212
0

Կորոնավիրուսային վարակի բրիտանական շտամը տարածվել է 60 երկրներում: Այս մասին չորեքշաբթի, հունվարի 20-ին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

«Հունվարի 12-ից ևս 10 պետություններում, տարածքներում և տարածաշրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի VOC-202012/01 տեսակը: Առ այսօր ԱՀԿ-ն վիրուսի նոր տեսակի տարածման մասին տեղեկություն է ստացել 60 երկրներից», – ասվում է կազմակերպության կայքում տեղադրված համաճարակաբանական տեղեկագրում:

Վարակի 501Y.V2 տեսակն  ի սկզբանե հայտնաբերվել է ՀԱՀ-ում և գրանցվել է ընդհանուր առմամբ 23 երկրներում:

Բացի այդ, Բրազիլիայում հունվարի 12-ից հետո ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է COVID-19 շտամ՝ P.1 անունով: Մասնագետները հայտնաբերել են ևս մեկ մուտացիա՝ B.1.1.28: Առայժմ փորձագետները տեղեկություն չունեն այդ շտամներով հարուցված հիվանդության ավելի վարակիչ լինելու կամ ավելի ծանր ընթացքի մասին. գնահատելու համար ժամանակ է անհրաժեշտ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ