Գլխավոր էջ Նորություններ Արգենտինայում սկսվում է կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութով պատվաստումը

Արգենտինայում սկսվում է կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութով պատվաստումը

236
0

Արգենտինայում սկսվում է Sputnik V կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով պատվաստումը, որը բերվել է նախորդ շաբաթ Ռուսաստանից, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «TN» հեռուստաալիքին:

Պատվաստանյութի առաջին 300 հազար դոզաները, որոնք նախատեսված են բժիշկների և ինտենսիվ թերապիայի աշխատակիցների համար, Արգենտինա էր հասել դեկտեմբերի վերջին: Մի քանի օր առաջ էլ երկրորդ խմբաքանակն է ինքնաթիռով բերվել՝ շուրջ 300 հազար դոզա։

Արգենտինայի իշխանությունները ակնկալում են, որ լրացուցիչ չափաբաժիններ կստանան մինչև մարտ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ