Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն հայտնում է մեկ շաբաթում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային ցուցանիշի մասին

ԱՀԿ-ն հայտնում է մեկ շաբաթում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային ցուցանիշի մասին

220
0

Անցած շաբաթ կորանավիրուսային վարակից ողջ աշխարհում մահացել է 93 882 մարդ, սա ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին հայտնի է դառնում հունվարի 19-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած ամենշաբաթյա ամփոփագրից։ Մահվան դեպքերի թիվը 9 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից։

Զոհերի մոտ կեսը (47%, 43 804 դեպք) բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկային։ Եվրոպայում մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է 37 698 մարդ։

Հունվարի 11-17-ն աշխարհում գրանցվել է COVID-19-ի 4․7 մլն նոր դեպք՝ 6%-ով պակաս նախորդ շաբաթվանից։

Պանդեմիայի մեկնարկից ի վեր աշխարհում հիվանդության ավելի քան 94 մլն դեպք է գրանցվել (Worldometers-ը հայտնում է 96․6 մլն դեպքի մասին), մահացել է ավելի քան 2 մլն պացիենտ։ Թե՛ հիվանդացության, և թե՛ մահվան դեպքերի ցուցանիշով առաջատարն ԱՄՆ-ն է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ