Գլխավոր էջ Գլխավոր Իրեն հարգող որևէ բուժաշխատող թույլ չէր տա ստանձնել առողջապահության նախարարի պաշտոնը․ Գևորգ...

Իրեն հարգող որևէ բուժաշխատող թույլ չէր տա ստանձնել առողջապահության նախարարի պաշտոնը․ Գևորգ Գրիգորյան

776
0

«Գրեթե երեք տարի է, ինչ ես քննադատում եմ առողջապահության նախարարության գործունեությունը»։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է առողջապահության կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը։ Նա անդրադարձել է առողջապահության նոր նախարարի նշանակմանը, ինչպես նաև համակարգի գործելաոճին։

« Տևական ժամանակ է ինչ սպասելի էր առողջապահության նախարարի պաշտոնանկությունը։ Փաստացի տեղի ունեցավ այն, ինչի մասին երազում էին բժիշկներից շատերը։ Արեն Թորոսյանը տարօրինակ կերպով լքեց իր պաշտոնը՝ տեղավորվելով կառավարության աշխատակազմում»։

Ըստ Գևորգ Գրիգորյանի նորանշանակ նախարարը հանդիսանում է թիմի անդամ, Արդեն Թորոսյանը իրավահաջորդ։ Գրիգորյանի խոսքով շատ մեծ փոփոխություններ առողջապահության ոլորտում, քաոսային վիճակի և կորոնավիրուսի բարդակի մեջ՝ պետք չէ ակնկալել։

«Ինձ համար բավարար հիմնավոր չեն այն փաստարկները, որ Անահիտ Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է և կապ չունի առողջապահության հետ։ Եթե մենք հիմա բոլորս քննադատում ենք, որ Անահիտ Ավանեսյանը չունի բժշկական կրթություն. հարցս հետևյալն է՝ արդյո՞ք Արսեն Թորոսյանը ուներ կրթություն, երբ զբաղեցնում էր նախարարի պաշտոնը։ Այսօր բժշկական համալսարանի դիպլոմ ստանալը դժվար չի, բայց բժիշկ աշխատելու, բժշկի կյանքով ապրելու մեջ բավականին լուրջ ստորջրյա քարեր կան, որոնք անհրաժեշտ է, որ մարդն այդ ճանապարհով անցնի նոր տնօրինի մի ողջ համակարգ» ։

Բժշկը նաև նկատեց, որ բարդ կլինի հիմա գտնել որևէ մարդու, ով չի կեխտոտվել նիկոլական իշխանության մեջ։ Բժիշկների շրջանում անսկզբունք, անպատկառ մարդ, ով Արսեն Թորոսյանից հետո կգնար նախարար՝ նա չի ճանաչում։

«Այս իշխանության օրոք որևէ իրեն հարգող բուժաշխատող թույլ չէր տա ստանձնել առողջապահության նախարարի պաշտոնը։ Ինչու՞ հենց անահիտ Ավանեսյանը։ Ի սկզբանե նշեմ, ես դեմ չեմ Անահիտ Ավանեսյանի նախարար լինելուն, քանի որ Արսեն Թորոսյանից հետո շատ արդար է, որ առողջապահության նախարարը լինի իրավաբան»

Գրիգորյանը վերջում հավելեց, որ  Անահիտ Ավանեսյանը զբաղվել է դեղորայքով, դեղերի ներկրմամբ և  արտահանմամբ։ Անահիտ Ավանեսյանին պատկանող ընկերությունը հանդիսանում է հոգեմեդ դեղերի ներկրման մոնոպոլիստը Հայաստանում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ