Գլխավոր էջ Նորություններ Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկում է

Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկում է

269
0

Չինաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք. 106 դեպքը եղել է երկրի ներսում: Այս մասին հայտնում է «Սինհուան»՝ հղում կատարելով ՉԺՀ-ի Առողջապահության պետական ​​կոմիտեին:

Ներքին դեպքերի նոր էպիկենտրոնը դարձել է հյուսիսարևելյան Ցզիլին նահանգը, որտեղ աճում է վարակվածների թիվը: Նախորդ օրն այնտեղ հայտնաբերվել էր 43 նոր դեպք:

Նախկինում ամենասուր իրավիճակը նկատվում էր երկրի արևելքում գտնվող Հեբեյ նահանգում: Նախորդ օրը Հեբեյում հայտնաբերվել է 35 նոր դեպք: Իշխանությունները սահմանափակումներ են մտցրել Պեկին մուտքի համար, քանի որ այն գտնվում է նշված նահանգում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ