Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1550 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1550 նոր դեպք

350
0

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 550 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Հիվանդությունների և հանրային առողջության ազգային կենտրոնի կայքէջում:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 249 465 դեպք: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ:

Ապաքինվել է ևս 494 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 235 130: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 2 973 անձ:

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 17 398 թեստավորում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ