Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ դպրոցները չեն փակվում․ Նախարարի պատասխանը

Ինչու՞ դպրոցները չեն փակվում․ Նախարարի պատասխանը

2650
0

Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը, ի տարբերություն որոշ անձանց հայտարարությունների, ողջ Հանրապետությունում կազմում է 3,9 տոկոս։

Հաստանում սուր շնչառական վարակների տարածվածության, ներկիայիս սեզոնային իրավիճակի և դպրոցներում տիրող դրության մասին փետրվարի 10-ին «Ա1+»-ի տաղավարում խոսել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝  հիվանդությունների հետ կապված խուճապը, որն առաջացել է բնակչության շրջանում և դպրոցներում, անհիմն է։

«Դպրոցներում կա խուճապ, որն առաջացել է, թե՛ որոշ ծնողների միջոցով,  թե՛ իշխանությունների ավագանու անդամների միջոցով,  ինձ համար հասկանալի չէ, որովհետև նման տրամաբանությամբ կարելի է նույնիսկ չեղած հիվանդության մասին խուճապ տարածել։ Մենք անցյալ տարի ավելի վատ պատկեր ունեինք հիվանդացության ցուցանիշների վերաբերյալ»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է սեզոնային վարակների տարածվածվածությամբ  պայմանավորված դպրոցները փակելուն, նախարարը ընդգծեց, որ տվյալ պահին չկան հիմնավոր պատճառներ վերջիններս փակելու  համար։

«Մենք չունենք այն ցուցանիշները, որոնց վրա հիմնվելով պետք է փակենք դպրոցները։ Դասապրոցեսը բնականոն հունով շարունակվում է։ Մենք ինքներս հորդորում ենք, որ հիվանդ երեխաները չայցելեն դպրոցներ։

Եվ պետք է նշել, որ դպրոցների մուտքի մոտ արդեն ֆիլտրներ են դրվել, որոնց միջողով հայտնաբերվում են հիվանդ երեխաները և ետ են վերադառնում տուն ։

Կարծում եմ` մոտ ապագայում այդ լարվածությունը կանցնի։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք վարակների ներթափանցումը կարող ենք պայմանավորել կորոնավիրուսի հետ, թե՞ ոչ, Թորոյանը պատասխանեց․

«Պետք է ասեմ, որ մեկը մյուսի հետ կապ չունեցող երևույթներ են, և բարեբախտաբար մինչ օրս եղած կասկածելի  կորոնավիրուսի դեպքերը  հերքվել են։ Հիմա նույնիսկ կասկածելի դեպք չունենք և մեր հակահամաճարակային միջոցառումները թե՛ սահմանին, թե՛ Հայաստանի տարածքում տվել են իրենց արդյունքը, ու կարելի է ասել՝  այս պահին մենք զերծ ենք բարձր ռիսկից»,-եզրափակեց Արսեն Թորոսյանը։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ