Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նոր նախարարը Անահիտ Ավանեսյանն է

Առողջապահության նոր նախարարը Անահիտ Ավանեսյանն է

1297
0

ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է ՀՀ վարչապետի առաջարկը՝ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել Անահիտ Ավանեսյանին:

Այս մասին Armtimes․com-ի հետ զրույցում հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Ավանեսյանը մինչ այժմ զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, որ նախագահի աշխատակազմն այսօր ստացել էր առաջարկ՝ պաշտոնից ազատել նախարար Արսեն Թորոսյանին: Վերջինս, Armtimes․com-ի տեղեկություններով, նշանակվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ