Գլխավոր էջ Գլխավոր Վախ, տեսիլքներ, հալուցինացիա․ «զոմբի խաղերը» և դեռահասները

Վախ, տեսիլքներ, հալուցինացիա․ «զոմբի խաղերը» և դեռահասները

1653
0

Ծնողներին ծանոթ է այն իրավիճակը, երբ երեխան չի կարողանում հրաժարվել համակարգչային խաղերից։ Այսօր, այսպես ասած, զոմբի-խաղերը բավականին տարածված են ու 21-րդ դարում այդ խաղերը լայն տարածում ունեն ու հասանելի են ինտերնետ տիրույթում։ Բայց քչերը կարող են պատկերացնել, թե ինչ ազդեցություն են թողնում երեխայի հոգեբանության վրա այդ խաղերը։ Երեխան կարող է ունենալ հոգեբանական լուրջ խնդիրներ ու քիչ չեն այն ծնողները, ովքեր ստիպված են եղել դիմել մասնագետի օգնությանը, որովհետև այդ խաղերը բացասական ազդեցություն են ունեցել երեխաների հոգեբանության վրա։

Medmedia.am-ի զրուցակիցն է հոգեբան, դոցենտ Հակոբ Դաշյանը, ով փորձել է համակարգչային խաղերի վտանգը մատչելի բացատրել ծնողներին և կիսվել իր մասնագիտական խորհուրդներով։

Մասնագետը նշում է, որ համակարգչային խաղերից կախվածությունը կապված չէ սեռով , սակայն, ըստ հետազոտությունների, տարիքի հետ այն կարող է կապված լինել,պատանիներն ու երիտասարդներն ավելի շատ կախվածություն են ունենում։

«Դա էլ հիմնականում ծնողի կողմից, սխալ կերպով հսկողության արդյունք է»,-նշեց մասնագետը ու հավելեց, որ, այո՛ ,ծնողի մեղավորությունը շատ կա այս ամենում։

«Միայն արգելելը չպետք է լինի բավարար,հարկավոր չէ ամբողջովին արգելել,դա կբերի հակազդեցության ու երեխայի մոտ կառաջանա ավելի խորը հետքրքրություն ու ցանկություն,հարկավոր է որոշակի ժամեր սահմանել ու եզրափակել ,օրը կես ժամ ,մեկ ժամ ոչ ավել,բացատրել դրանց վնասակարության մասին։ Պետք է հետևել, որպեսզի երեխան խաղա այնպիսի խաղեր,որոնք կրում են ուսուցողական բնույթ,չեն պարունակում ագրեսիվություն ու վախ»,-նշեց Դաշյանը։

Մեր զրուցակցի գնահատականներով՝ կան խաղեր ,որոնք ներմուծում են օտարածին բարքեր,որոնք շատ հետաքրքիր են, սակայն առաջացնում են հոգեկան լուրջ խնդիրներ։

«Դրանց հետևանքով երեխաներն ունենում են դեպրեսիոն վիճակ,թուլանում է իմունիտետը,սթրեսակայուն չեն, նա  դառնում է դյուրագրգիռ,ագրեսիվ,առաջանում եմ մի շարք սոմատիկ խնդիրներ,ունենում են գլխացավեր,տեսողության խնդիրներ, Ֆիզիկական հյուծվածություն,մարմնի զանգվածի հետ կապված խնդիրներ,ախորժակի կորուստ,ինքնագնահատականի անկում»։

Մասնագետը նշում է, որ ծնողը հետևելով երեխայի վարքին, կարող է հասկանալ, թե ի՞նչ ազդեցություն է թողնում համակարգչային խաղը նրա առողջության վրա։

Օրինակ՝ երեխայի մոտ զգում եք ագրեսիվություն,անտարբերություն դասերի ,ընտանիքի ,շրջապատի նկատմամբ, սա արդեն կարող է այդ ամենի հետևանք ու նշան լինել։

«Չափից ավելի քնկոտություն կամ անքնություն։ Ծնողին չլեսը,չենթարկվելը,ագրեսիվությամբ պատասխանելը,երբ ձեռքից վերցնում ես սմարթֆոնը ,դիմադրում է կամ երբեմն հարվածում,երբ անջատում ես ինտերնետը անմիջապես ակտիվացնում է բջջայինով։ Երեխան համակարգչի դիմաց նստելը գերադասում է ցանկացած շփումից, ընտանեկան տոնակատարություններից և հասակակիցների հետ խաղերից։ Ակտիվ է սոցիալական էջերում նույնիսկ ճաշելիս կամ լոգանքի ժամանակ ։ Հրաժարվում է կատարել տնային ու դպրոցական հանձնարականները,չի շփվում բակի ընկերների ու երեխանների հետ,բակային խաղերը անհետքրքիր են դարձել իր համար։ Նման վարքը հուշում է , որ երեխայի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել»։

Մասնագետը զգուշացնում է, որ երբեմն երեխաների մոտ այդ խաղերն առաջացնում են նաև հալյուցինացիա,վախեր,տեսիլքներ։

«Ցավոք շատ են նման դեպքերը, երբ բավականին տարծված են խաղերից կախվածությունները նաև մեծահասակների մոտ։ Բուժումը հիմնականում հոգեթերապիայի միջոցով ենք կատարում,օգտագործելով որոշակի հոգեբանական հնարներ,առանց դեղորայքի։ Ինձ մոտ երեխաներ շատ են բերում,բուժման տևողությունը տևում է  մինչև հինգ կամ վեց հանդիպում»,-նշեց մասնագետը։

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համակարգչային խաղերից կախվածությունը ներկայացրել է հոգեկան առողջության շրջանակներում: Կազմակերպությունն այս կախվածությունն ավելացրել է հիվանդությունների միջազգային դասակարգման գրքի 11-րդ հրատարակության մեջ: Այս դասակարգման մեջ խաղային խախտումը նոր անվանում է, որը համարվում է հոգեբանական առողջապահության խանգարումներից մեկը:

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ