Գլխավոր էջ Գլխավոր Պատերազմին մասնակցած քանի՞ զինվոր է հաշմանդամության խումբ ստացել. տվյալներ

Պատերազմին մասնակցած քանի՞ զինվոր է հաշմանդամության խումբ ստացել. տվյալներ

437
0

2020 թվականի արցախյան պատերազմում հունվարի 15-ի դրությամբ վիրավորում ստացած անձանցից  119-ն է հաշմանդամության կարգ ստացել: Այս մասին MedMedia.am-ին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը։

«Պատերազմում վիրավորում ստացած անձինք, որոնց տրվել է հաշմանդամության խումբ 119-ն են, որից 35-ին՝ առաջին խումբ, 41-ին՝ 2-րդ խումբ, 43-ին՝ 3-րդ խումբ»,- հայտնեց նա։

Մանուչարյանը  նաև տեղեկացրեց, որ նախարարությունը չի տարանջատում՝ հաշմանդամության խումբ ստացածներից քանիսն են ժամկետային զինծառայող, քանիսը՝ կամավորական կամ քաղաքացիական անձ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ