Գլխավոր էջ Գլխավոր Մի՞թե մենք կդառնանք պատվաստանյութերի փորձարկման աղբյուր

Մի՞թե մենք կդառնանք պատվաստանյութերի փորձարկման աղբյուր

771
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին քննարկումները համացանցում դարձել է առաջնային։ Քաղաքացիներին հիմնականում հետաքրքրում է, թե ո՞ր ընկերության պատվաստանյութն է էլ ավելի վստահելի, արդյո՞ք իրենք չեն դառնա այդ պատվաստանյութերի փորձարկման առարկա և այլն․․․

Medmedia.am-ը թեմայի շուրջ զրուցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ։

Medmedia.am-Պարոն Մելիք-Նուբարյան, ըստ՝ «օդում կախված» լուրերի ՀՀ- ն արդեն  ներմուծել է 300 հազար դեղաչափ պատվաստանյութ,դուք որևէ տեղեկություն ունե՞ք այս առումով ։

Դավիթ Մելիք-Նուբարյան- 300 հազ մարդ պատվաստելու համար պատվաստանյութի ձեռքբերման պատվեր տեղադրելու մասին հայտարարությունը եղել է հրապարակային, իսկ արդեն ներմուծվել է, թե ոչ ես տեղեկություն չունեմ։

Medmedia.am- Ո՞ր ընկերության պատվաստանյութին եք տալիս առավելությունը,ո՞րն է , ըստ Ձեզ, ավելի անվտանգ ու փորձարկված :

Դավիթ Մելիք-Նուբարյան-Սա շատ կարևոր հարց է։ Հայտնի է, որ մարդկությունը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծել է ռեկորդային կարճ ժամկետում և այսօր արդեն կիրառվում է առնվազն 3 պատվաստանյութ, որոնք, ըստ արտադրողների ունեն 95% և ավելին արդյունավետություն։ Ուստի, ներկայում պատճառ չկա չհավատալ հայտարարագրված արդյունավետությունը։ Առավել կարևոր է, մարդկանց մոտ այս կամ այն պատվաստանյութի և առհասարակ նոր կորոնավիրուսի դեմ պատվաստման նկատմամբ վստահության մթնոլորտ ձևավորելու համար մեկնարկել հաղորդակցման արշավ՝ ներկայացնելով օբյեկտիվ տվյալներ պատվաստման առավելությունների, հնարավոր ռիսկերի մասին, միաժամանակ պատասխանելով առաջացող բոլոր հարցերին։

Medmedia.am-Եթե կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում, ինչպե՞ս կարելի է կորոնավիրուսի առաջին փուլում ստեղծված պատվաստանյութով պայքարել վարակի դեմ:

Դավիթ Մելիք-Նուբարյան-Ցանկացած վիրուս ժամանակի ընթացքում ենթարկվում է մուտացիաների, այստեղ որևէ արտառոց բան չկա։ Բացառություն չէ նաև նոր կորոնավիրուսը։ Տվյալ մուտացիաները, համաձայն այս պահին առկա հետազոտությունների տվյալների, այնքան նշանակալի չեն, որ չեզոքացնեն վակցինացիայի միջոցով կամ բնական ճանապարհով ձեռք բերված իմունիտետը։ Թեև հետագայում, բացառված չէ, որ մուտացիաները լինեն այնքան էական, որ անհրաժեշտ լինի մոդիֆիկացիայի ենթարկել նաև պատվաստանյութի բաղադրությունը։

Medmedia.am- Դուք վտանգներ տեսնու՞մ եք պատվաստման առումով, չէ՞ որ դրանք, գոնե հինգ տարվա փորձարկման փուլ չեն անցել, կարելի՞ է եզրակացնել, որ փորձարկման աղբյուրը մենք ենք։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Այսօր կիրառվող պատվաստանյութերն անցել են կամ անցնում են շատ խորը հետազոտություններ, ինչից հետո թույլատրվում է դրանց զանգվածային կիրառումը՝ առողջ մարդկանց շրջանում։ Ինչպես և ցանկացած պատվաստանյութ, նոր կորոնավիրուսի դեմ կիրառվող վակցինաները ևս ունեն իրենց կողմնակի ազդեցությունը և հենց դրա համար է կարևոր, որ մասնագետները հաղորդակցվեն մարդկանց հետ՝ սպառիչ պատասխանելով բոլոր հնարավոր հարցերին։

Medmedia.am-Ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ ում պատվաստումների կազմակերպումը։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Պատվաստումների կազմակերպումը, այն էլ այն պատվաստանյութերով, որոնք չափազանց զգայուն են ջերմային ռեժիմի նկատմամբ, անչափ բարդ և բազմափուլ գործընթաց է։ Հերիք է ասել, ԱՄՆ-ում դա հավասարեցվել է ռազմական օպերացիայի, որը ղեկավարում է չորս աստղանի գեներալ։ Մեզ մոտ կարծում եմ պետք է լինի միջգերատեսչական համալիր ծրագիր, կոնկրետ միջոցառումներով և կոնկրետ պատասխանատուներով, այլապես անհաջողության ռիսկը կարող է լինել բարձր։

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ