Գլխավոր էջ Նորություններ 5 օրում կառուցվել է կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված հիվանդանոց՝ 1500 հիվանդասենյակով

5 օրում կառուցվել է կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված հիվանդանոց՝ 1500 հիվանդասենյակով

696
0

Չինաստանի իշխանությունները վերսկսում են նոր կորոնավիրուսով վարակվածների համար ժամանակավոր հիվանդանոցների շինարարությունը և վերջին 5 օրերի ընթացքում Հեբեյ նահանգում կառուցել են մասնագիտացված բժշկական հաստատություն, որն ունի 1500 հիվանդասենյակ: Այս մասին հաղորդում է Синьхуа գործակալությունը:

Հիվանդանոցը գտնվում է Նանգուն քաղաքում, որտեղ ուղարկվում են հարակից շրջանների վարակակիրները: Մոտակա օրերին կառավարությունը պլանավորում է կառուցել ևս վեց նմանատիպ օբյեկտ, որը կունենա մոտ 6,5 հազար մասնագիտացված տարածք:

Ստանդարտ սենյակի մակերեսը 18 քմ է: Յուրաքանչյուր սենյակ լավ օդափոխված և ջեռուցված է, ունի ինտերնետ հասանելիության կետ և առանձին լոգարան:

Նմանատիպ բժշկական կենտրոն է կառուցվում նաև Հեբեյի վարչական կենտրոն Շիցզյաչժուան քաղաքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ