Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ի դեմ առաջինը պատվաստում են բլոգերներին, որպեսզի նրանք կոչ անեն երիտասարդներին չվախենալ...

COVID-19-ի դեմ առաջինը պատվաստում են բլոգերներին, որպեսզի նրանք կոչ անեն երիտասարդներին չվախենալ պատվաստումներից

448
0

Ինդոնեզիայի կառավարությունը բազմամիլիոնանոց լսարան ունեցող բլոգերներին ներառել է պատվաստումների առաջնահերթ խմբերի ցանկում:
Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի առողջապահության նախարարության պաշտոնյա Նադիա Թարմիզին, գրում է Reuters-ը:

Նա բացատրել է,որ բլոգերներին դիտավորյալ են առաջին հերթին պատվաստման ներառել՝ 1.5 միլիոն բուժաշխատողների հետ միասին. դա «կառավարության  ռազմավարություն է»: Իշխանությունները հույս ունեն, որ նրանց օրինակով երիտասարդներին կհամոզեն պատվաստվել:

Ինդոնեզացիները սոցիալական ցանցերի՝ Facebook, Twitter և Instagram, ամենամեծ օգտվողներից են: Զարմանալի չէ, որ կառավարությունը որոշել է ազդել հասարակության վրա հենց բլոգերների միջոցով:

Հեռուստահաղորդավար Րաֆֆի Ահմադն առաջիններից է, ով պատվաստվել է: Նա ունի գրեթե 50 միլիոն հետևորդ: Նա տեղադրել է իր պատվաստման մասին տեսանյութ և բաժանորդներին կոչ է արել չվախենալ պատվաստումներից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ