Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չինաստանում կորոնավիրուսից մահացածների և վարակակիների թիվն աստիճանաբար ավելանում է

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների և վարակակիների թիվն աստիճանաբար ավելանում է

1184
0

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 1016-ի:

Չինաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ընդհանուր 42.638 դեպք, 37.726 մարդ բուժում է ստանում, ծանր վիճակում է 7.333 քաղաքացի, ևս 3996 հիվանդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Ինչպես հայտնում են Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեից, չինական մի քանի հարյուր ընկերություններ ստիպված են եղել դիմել բանկերին վարկեր տրամադրելու համար` կորոնավիրուսների բռնկման հետևանքները մեղմելու համար:
Կորոնավիրուսի հետևանքով 17%-ով անկում են ապրել նավթի գները: Ոչ թռչնագրիպի (H5N1), և ոչ «խոզի գրիպի» (H1N1) դեպքում 2009 թվականին հիվանդությունները նման ազդեցություն չեն ունեցել բնական պաշարների գնանկման վրա։ Միայն 2003-ին «ատիպիկ թոքաբորբի» բռնկումն է ազդել նավթի գների իջեցման վրա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ