Գլխավոր էջ Նորություններ Չինաստանը ԱՀԿ մասնագետներին պարտավորեցնում է անցնել կարանտին նախքան Ուհանում աշխատելը

Չինաստանը ԱՀԿ մասնագետներին պարտավորեցնում է անցնել կարանտին նախքան Ուհանում աշխատելը

209
0

ԱՀԿ միջազգային փորձագետները, որոնք Չինաստանի Ուհան են ուղևորվում՝ պարզելու COVID-19-ի ծագումը, անցնելու են անհրաժեշտ մեկուսացում, չորեքշաբթի ասել է Չինաստանի առողջապահության պետական ​​կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենը:

«ԱՀԿ փորձագետների միջազգային խումբը Ուհան կժամանի հունվարի 14-ին: Համաճարակի կանխման կառավարության միջոցառումների համաձայն, ԱՀԿ փորձագետների միջազգային խումբը կանցնի անհրաժեշտ մեկուսացում»,- ասել է Մի Ֆենը մամուլի ասուլիսում:

Ներկայումս Չինաստանում կարանտինը տևում է երկու շաբաթ:

Նրա խոսքերով՝ կարանտինի ընթացքում չինացի փորձագետները և ԱՀԿ-ի փորձագետները հաղորդակցվելու են տեսակապի միջոցով:

«COVID-19-ի ծագումը գիտական ​​խնդիր է, ԱՀԿ-ն պետք է նույն հետազոտություններն անցկացնի այլ երկրներում և տարածաշրջաններում: Չինական կողմը կշարունակի սերտ համագործակցել ԱՀԿ-ի և միջազգային փորձագետների հետ այս հարցում»,- հավելել է պաշտոնյան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ