Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ի պատճառով 18 մլն բնակչությանն արգելվել է դուրս գալ տնից

COVID-19-ի պատճառով 18 մլն բնակչությանն արգելվել է դուրս գալ տնից

204
0

Չինական Շիցզյանչուանգ(Հուբեյ նահանգի վարչական կենտրոն) և Սինգտայ (Հուբեյ նահանգ) քաղաքների բոլոր բնակիչներին կարգադրվել է առաջիկա շաբաթվա ընթացքում չլքել իրենց տները, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Արգելափակման մասին որոշումը կայացվել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում նահանգում կորոնավիրուսային վարակի COVID-19 վարակի 127 դեպքերի հայտնաբերման կապակցությամբ:
Ըստ «Սինհուա» գործակալության, Շիցզյանչուանգի շրջաններից մեկը դասակարգվել է որպես բարձր համաճարակաբանական ռիսկային գոտի, իսկ մնացածը` միջին ռիսկի գոտիներ:

Ընդհանուր առմամբ, Շիցզյանչուանգում ապրում է շուրջ 11 միլիոն մարդ, իսկ Սինթայում (ներառյալ ենթակա շրջանները) `ավելի քան 7 միլիոն մարդ: Իշխանությունները նախատեսում են մինչև փետրվարի 12-ն իրականացնել 50 մլն պատվաստում: Շրջանները Պեկինից 300 կմ հետավորության վրա են, սակայն իշխանությունները COVID-19-ի տարածումը կանխարգելելու համար հունվարի 9-ին դադարեցրել են հասարակական տրանսպորտի`ավտոբուսների, տաքսիների և մետրոյի աշխատանքները:

Շրջանի 18 մլն բնակչությանն արգելվել է դուրս գալ տներից:Իսկ վարակված ընտանիքների դռները դրսից փակել են և համապատասխան պիտակներ փակցրել:
Բացի այդ, նշված քացաքներում իշխանությունները խստացրել են վերահսկողությունը երկաթուղային կայարաններում: Ուղևորներին արգելվում է մուտք գործել կայարան և նստել գնացքներ, ինչպես նաև խորհուրդ է տրվում վերադարձնել տոմսերը:
Շաբաթ՝ հունվարի 9-ին, Չինաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ COVID-19 պատվաստումը անվճար կլինի Չինաստանի բոլոր բնակիչների համար:
Առողջապահության միջազգային կազմակերպության անդամները Չինաստան կժամանեն առաջիկա օրերին: Նրանք կանցնեն պարտադիր երկշաբաթյա կարանտին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ