Գլխավոր էջ Նորություններ Հնարավո՞ր է արդյոք կասեցնել կորոնավիրուսի մուտացիաները

Հնարավո՞ր է արդյոք կասեցնել կորոնավիրուսի մուտացիաները

214
0

Կորոնավիրուսի մուտացիաները կասեցնելու համար, որոնք այն ավելի վարակիչ են դարձնում, անհրաժեշտ է կրճատել դրա քանակությունը Երկրագնդում: Այսպիսի կարծիք է հայտնել էվոլյուցիոն կենսաբան Գեորգի Բազիկինը (Ռուսաստան):

Բազիկինը որպես օրինակ բերել է Դանիայից դեպքը, որտեղ մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի պատճառով ոչնչացվել էին 17 մլն ջրաքիսներ: Նրա խոսքով՝ սա արվել է, որ խուսափեն նոր մուտացիաների ձեւավորումից:

Վիրուսի տարածումը դանդաղեցնելու համար Բազիկինը խորհուրդ է տալիս դիմակը ճիշտ կրել, խուսափել մարդկանց զանգվածային կուտակումներից, հեռավորություն պահպանել, ձեռքերը հաճախ լվանալ եւ փակ տարածքները օդափոխել:

«Որքան քիչ լինեն հիվանդության նոր դեպքերը, այնքան ավելի քիչ կլինեն նոր մուտացիաները»,- ասել է կենսաբանը՝ հավելելով, որ «եթե համաճարակը ճնշված է, ապա ոչ մի բան չկա մուտացիայի ենթարկելու համար»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ