Գլխավոր էջ Նորություններ Այս նախագիծը ուղիղ հարված է բուհական ինքնավարությանը, ոտնահարում է ուսանողության շահերը․ Գագիկ...

Այս նախագիծը ուղիղ հարված է բուհական ինքնավարությանը, ոտնահարում է ուսանողության շահերը․ Գագիկ Հակոբյան

277
0
ԵՊԲՀ ամբիոնի վարիչ, բ․գ․դ․ պրոֆեսոր Գագիկ Հակոբյանը ֆեյսբուքում գրառում է կատարել․

«Հարգարժան գործընկերներ, սիրելի ուսանողներ, գիտական հասարակության ներկայացուցիչներ, մտավորականներ մեր երկրում օրեցօր խորացող քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական ճգնաժամի ժամանակ վաղը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում քննարկվելու է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը՝ իր հարակից օրենքների փոփոխությունների 22 փաթեթներով հանդերձ։

Նախորդ տարի այս նախագիծը չմտավ լիագումար նիստերի օրակարգ բազմաթիվ խնդրահարույց դրույթների պատճառով։ Այս նախագիծը ուղիղ հարված է բուհական ինքնավարությանը, ստեղծում է պայմաններ բարձրագույն ուսումնական հաստատությունները դարձնելով օրվա կառավարության ձեռքի գործիք, ոտնահարում է ուսանողության շահերը։ Հատկապես մտահոգիչ է օրենքի նախագծի այն դրույթը, որով բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմի համար տարիքային սահմանափակումներ են նախատեսվում: Օրենքի այս դրույթի կիրառման դեպքում ոչ միայն կխաթարվի բուհերի գիտա-մանկավարժական գործունեությունը, այլև կբերի բուհերի գիտական հետազոտական աշխատանքների կազմալուծմանը: Օրենքի կիրառումը կբերի նաև բուհերի միջազգային վարկանիշի և հեղինակության նվազմանը:
Օրենքի նախագիծը քննարկումների ընթացքում բացասական է գնահատվել և՛ ակադեմիական հանրության, և՛ ուսանողների կողմից:
Լիազոր մարմինը խոստացել էր հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի դիտարկումներն ու առաջարկները, վերանայվել են մի շարք դրույթներ, այդ թվում՝ ռեկտորների նշանակմանը վերաբերող կետը, գիտությունը եւ կրթությունն անջատվել են, այսինքն՝ սա լինելու է բարձրագույն կրթության մասին օրենք, իշխանությունները գնացին որոշ զիջումների, որը ԳՄՍՆ-ում, թե՛ ԱԺ-ում բազմաթիվ հանդիպումների արդյունք են, բայց այս խմբագրությամբ նախագիծը ունի բազմաթիվ խնդրահարույց դրույթներ, վաղվա քննարկումից հետո էլ դեռ հնարավոր են փոփոխություններ;
Փաշինյանի 2020 դեկտեմբերի 30-ին, ստորագրած N 1455-L որոշումը առողջապահական ու կրթական ծառայությունների ԱԱՀ-ով հարկելը կբերի առաջիկայում ուսման վարձի ու առողջապահական ծառայությունների կտրուկ թանկացման, ինչը կսահմանափակի կրթության և առողջապահական ծառայությունների մատչելիությունը:
Ներկա քաղաքական տնտեսական ճգնաժամի պայմաններում առանց վերջնական քննարկումների, այս օրենքը հրատապ ընդունելու անհրաժեշտություն չունի և ունի բազմաթիվ խնդրահարույց և վիճելի դրույթներ:
Հորդորում եմ երկրի բուհական, ուսանողական, դասախոսական և գիտական հանրությանը բոլոր հնարավոր միջոցներով պայքարել վերանայելու բուհական համակարգը քայքայող օրենքի խնդրահարույց դրույթները։
ԵՊԲՀ-ի վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ,Ռուսաստանի Դաշնության Բժշկա-Տեխնիկական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, Ակադեմիայի Հայասատանի մասնաճյուղի գիտական ղեկավար, Միջազգային Ստոմատոլոգիական Ակադեմիայի անդամ, Դիմածոնտային Վիրաբույժների Եվրոպական Ասոցիացիայի անդամ, ՀՍԱ-ի վիրաբուժական ստոմատոլոգիայի սեկցիայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Գագիկ Հակոբյան »։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ