Գլխավոր էջ Նորություններ Հայաստանը որևէ օգնություն չի ցուցաբերել Արցախին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար․ Գրիգոր Գրիգորյան

Հայաստանը որևէ օգնություն չի ցուցաբերել Արցախին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար․ Գրիգոր Գրիգորյան

608
0

«Առողջապահության ոլորտում լիազոր մարմնի որոշումների ընթացքը եթե հետագծեք, ապա կտեսնեք, որ այնտեղ ընդհանրապես տրամաբանություն և պատճառահետևանքային կապ հնարավոր չէ գտնել»,- ասուլիսի ժամանակ հայտնեց «Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը:

Նա պնդեց, որ կորոնավիրուսի առակայությունը և նրա տարածումն օգտագործում է իշխանությունը զավթած խմբավորումը՝ բացառապես իր քաղաքական քայլերի և շահերի հեզասահուն ընթացքն ապահովելու համար և կատարվող միջոցառումները որևէ կապ չունեն կորոնավիրուսի համաճարակի հետ:

Գրիգոր Գրիգորյանի խոսքով, իշխանությունները լավ են հասկանում, որ եղանակը տաքանալու դեպքում ժողովուրդը դուրս է գալու փողոց և նրանց քաղաքական կյանքին վերջակետ է դրվելու, այդ պատճառով էլ 6 ամսով երկարաձգվեց կարանտինը:

Բանախոսը հայտնեց, որ եղել է ռազմաճակատի տարբեր հատվածներում և արձանագրել, որ որևէ տեղ Առողջապահության նախարարությունը գործունեություն չի ծավալել:

Նա նաև հավաստիացրեց, որ Հայաստանը որևէ օգնություն չի ցուցաբերել Արցախին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Գրիգորյանը գտնում է, որ իշխանությունների հրապարակած վիճակագրության տակ չկա ոչ մի հիմնավորում:

«Ցանկացած մահացած մարդու՝ սպանված, ավտովթարից մահացած, մենք կարող ենք ասել, որ նա կյանքից հեռացել է կորոնավիրուսային վարակի արդյունքում, քանի որ եթե մարդը մահանում է կորոնավիրուսից, ոչ մի ապացույց չկա այդ մասին»,- հայտնեց բանախոսը և իր խոսքերը հիմնավորեց դիերի չհերձման փաստով:

Նա համոզմունք հայտնեց, որ մոտալուտ իշխանափոխությունից հետո «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» պաշտոնյաները եթե ենթարկվեն քննության և պատասխանեն հարցերին, ապա շատ բաներ կասեն և համաճարակի պատկերը պարզ կլինի:

«Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդը հայտարարեց, որ բրիտանական նոր շտամի առաջացման պատճառը չի հայտնաբերվել, քանի որ բժշկական ընկերությունները ծառայում են խոշոր դեղագործական ընկերություններին:

«Նոր կորոնավիրուսի առաջացման համար ժամանակ է պետք, իսկ երբ նայում եք, թե  երբ հայտարարվեց  բրիտանական շտամի հայտնվելու մասին, ապա կտեսնեք, որ այն զուգատիպել է ՌԴ-ի կողմից պատվաստանյութի ստեղծման մասին հայտարարության հետ»,- հայտնեց Գրիգորյանը և շեշտեց, որ նույնը տեղի է ունեց Էբոլլա վիրուսի դեպքում, երբ ՌԴ-ն խախտել էր ԱՄՆ մենաշնորհը և ստեղծել էր վիրուսի դեմ պատվաստանյութը:

Բանախոսը գտնում է, որ այս բոլոր հիվանդությունների առաջացումը էվոլուցիայի արդյունք չէ, այլ ունի իր տրամաբանությունը, աշխարհաքաղաքական կոնկրետ իրադարձությունների հետ է զուգադիպում և այդ պատճառով էլ առողջապահական համակարգը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի նոր հիվանդության արհեստական բռնկմանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ