Գլխավոր էջ Նորություններ Առաջարկվել է կորոնավիրուսի տարածումը կրկնակի կրճատելու միջոց

Առաջարկվել է կորոնավիրուսի տարածումը կրկնակի կրճատելու միջոց

215
0

ԱՄՆ-ի եւ Գերմանիայի գիտնականները կորոնավիրուսի տարածումը կրկնակի կրճատելու միջոց են գտել: Նրանց նոր հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», գիտնականները պարզել են, որ շփումներին երկու ուղղությամբ հետեւելը կարող է զգալիորեն նվազեցնել վիրուսի փոխանցման հավանականությունը: Շատ դեպքերում դիտարկվում են միայն հիվանդ անձի շփումները, սակայն, ըստ մասնագետների, անհրաժեշտ է նաեւ պարզել, թե ով է դարձել նրա վարակման պատճառը: Դրա համար մասնագետներն առաջարկում են մեծացնել վարակվածների շփումներին հետեւելու ժամանակահատվածը՝ ախտանիշների ի հայտ գալուց առաջ 2-ից դարձնելով 6 օր:

Հետազոտության հեղինակները կառուցել են շփվող անձանց հետեւելու մի քանի մոդելներ, որոնք ցույց են տվել այս մոտեցման արդյունավետությունը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շփումներին երկու ուղղությամբ հետեւելու մեթոդի օգտագործումը գրեթե կրկնակի կրճատում է նոր վարակների հավանականությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ