Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները գտել են վիրուսային ինֆեկցիաները ճնշելու մեթոդը

Գիտնականները գտել են վիրուսային ինֆեկցիաները ճնշելու մեթոդը

209
0

Մեծ Բրիտանիայում Լիդսի համալսարանի գիտնականները պարզել են, թե պոլիովիրուսները եւ ռինովիրուսներն ինչպես են օգտագործում իրենց գենետիկ կոդը բջիջները վարակելու համար: Այս մեխանիզմի հայտնագործումը կարող է տալ այնպիսի դեղամիջոցներ մշակելու հնարավորություն, որոնք կարող են ճնշել վիրուսային ինֆեկցիաները: Այս մասին հաղորդվում է PLOS Pathogens ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակները պարզել են, թե վիրուսային գենոմն ինչպես է կարգավորում վիրիոնների հավաքումը՝ լիարժեք վիրուսային մասնիկներ, որոնք կազմված են նուկլեինաթթուներից եւ սպիտակուցային թաղանթից (կապսիդ): Պարզվել է, որ ՌՆԹ շղթայի մեջ կան կարճ հատվածներ, որոնք վիրուսային թաղանթի յուրահատուկ սպիտակուցների հետ համակցությամբ ապահովում են վիրիոնների ձեւավորումը: Այս հատվածները կոչվում են ՌՆԹ-ի փաթեթավորման ազդանշաններ:

Գիտնականները էլեկտրոնային մանրադիտակների միջոցով տեսանելի են դարձրել էնթերովիրուս-Е-ի մոտ վիրիոնների հավաքման պրոցեսը, որն ազգակից է պոլիոմիելիտ առաջացնող պոլիովիրուսին: Դրանից բացի, պարզվել է, որ վիրիոնների ձեւավորումը վերահսկող գենետիկ առանձնահատկությունները կոնսերվատիվ են, այսինքն՝ հազվադեպ են մուտացիայի ենթարկվում, իսկ դա նշանակում է, որ դրանք երկար ժամանակ խոցելի են մնում պոտենցիալ դեղամիջոցների նկատմամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ