Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամ է հայտնաբերվել Գերմանիայում

Կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամ է հայտնաբերվել Գերմանիայում

312
0

2020 թվականի դեկտեմբերի կեսին ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը հայտնաբերվել է Գերմանիայում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային հողերի սոցիալական քաղաքականության եւ ինտեգրման նախարարությանը:

Վիրուսը հայտնաբերել են ընտանիքի մոտ, որը դեկտեմբերի 13-ին Բադեն-Վյուրտեմբերգ էր ժամանել ՀԱՀ-ից: Ընտանիքի բոլոր անդամները կարանտինի մեջ էին: Ժամանելուց հետո 5 օր անց նրանց թեստավորել էին, որի արդյունքները բացասական էին: Եվս մի քանի օր հետո նրանց մոտ զարգացել են հիվանդության թեթեւ ախտանշաններ:

Ընտանիքի անդամներից մեկի երկրորդ թեստը, որը առաջինն էր հիվանդացել, ուղարկել են լաբորատորիա, որը հաստատել է հարավաֆրիկյան շտամով վարակվելու դեպքը: Հիմա կորոնավիրուսը հայտնաբերվել է 6 մարդու մոտ:

Կորոնավիրուսի նոր մուտացիան ՀԱՀ-ում հայտնաբերել էին 2020 թվականի դեկտեմբերի կեսին: Նախկինում երկրում անհայտ SARS-CoV-2 վիրուսի տարատեսակն անվանել էին 501.V2: ՀԱՀ-ի առողջապահության նախարարն ընդգծել էր, որ երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքը, հավանաբար, կապված է հիվանդության հենց այս մուտացիայի հետ: Այս շտամը տարբերվում է կորոնավիրուսի մուտացիայից, որը հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում եւ հետագայում այլ երկրներում:ծ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ