Գլխավոր էջ Նորություններ 34 երեխա թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց

34 երեխա թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց

477
0

Դաղստանի Բույնակսկ քաղաքում թունավորումով հոսպիտալացված երեխաների թիվը հասել է 34-ի, հայտնում է շրջանի առողջապահության նախարարությունը:

Փոքրիկները սկսել են ընդունվել Բույնակսկի քաղաքային մանկական հիվանդանոց այսօր՝ հունվարի 12-ին, նրանցից ամենամեծը 13 տարեկան է, ամենափոքրը ՝ 2 տարեկան։

«Այս պահին հիվանդանոցում է գտնվում 34 թունավորված երեխա։ Երեխաների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության. նկատվում է ջերմություն, սրտխառնոց, փսխում, աղիների խանգարում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տեղեկատվության համաձայն ՝ թունավորման պատճառները պարզվում են, տարբեր աղիքային վարակների անալիզներ են վերցվել։ Դեպքի վայր է մեկնել Դաղստանի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Տատյանա Բելյաևան, որն անձնական հսկողության տակ է վերցրել սննդային թունավորումով երեխաների բուժօգնությունը:

Բույնակսկի իշխանությունները բնակիչներին խնդրել են ծորակից ջուր չխմել մինչև վերլուծության արդյունքները ստանալը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ