Գլխավոր էջ Նորություններ Բացահայտվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագումը

Բացահայտվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագումը

270
0

Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գիտնականները բացահայտել են առանցքային գենետիկ փոփոխությունները, որոնք բերել են մարդու համար ախտածնային SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջացմանը: Նրանց նոր հետազոտությունը հրապարակվել է PLOS Biology ամսագրում:

Գիտնականների գտած գենետիկ ադապտացիաները շատ բաներով նման են նրանց, ինչ տեղի է ունեցել SARS-CoV վիրուսի մեջ, որը դարձել էր 2003 թվականին SARS հիվանդության բռնկման պատճառը: Այս փոփոխությունները վիրուսին թույլ են տվել չղջիկներից անցնել մարդուն: Գիտնականները ենթադրել են, որ կարող է գոյություն ունենալ ընդհանուր մեխանիզմ, որը վիրուսների այս խումբը դարձնում է մուտացիաներին հակված, ինչի շնորհիվ վիրուսները կարող են նոր տերերին անցնելու հնարավորություն ստանալ:

Գիտնականները անալիզի են ենթարկել SARS-CoV-2-ին ազգակից RaTG13 կորոնավիրուսը, որի գենոմը 96 տոկոսով նույնական է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հարուցիչի գենոմին: Կարեւոր գենետիկ տարբերությունները առնչվում է S-սպիտակուցին («սեպ»-սպիտակուց), որն առանցքային դերակատարում ունի կորոնավիրուսով մարդկային բջիջների վարակման գործում: Պարզվել է, որ RaTG13-ի մոտ S-սպիտակուցը չի կարող արդյունավետորեն կապվել մարդու բջջային ռեցեպտորներին: Միաժամանակ, եթե RaTG13-ի «սեպ»-սպիտակուցի մեջ դնեն SARS-CoV-2-ի S-սպիտակուցի որոշակի հատվածներ, ապա կապվելու արդյունավետությունը կմեծանա:

Հատկանշական է, որ SARS-CoV-2-ը չի կապվում չղջիկների բջջային ռեցեպտորներին: Սա նշանակում է, որ գոյություն ունի այս վիրուսի նաեւ միջանկյալ տեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ