Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում կձևավորվի՞ կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետ

Հայաստանում կձևավորվի՞ կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետ

396
0

Ներկայումս դժվար է ասել, թե Հայաստանում կրկնակի վարակման քանի դեպք է գրանցվել, քանի որ անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առայժմ չունի այն բանի հստակ սահմանումը, թե ինչն է կարելի համարել կրկնակի վարակում: Այս մասին ասաց առողջապահության նախարարության իմունացման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսը դեռեւս բավականին նոր վիրուս է, եւ առայժմ բավարար ուսումնասիրված չէ: Առայժմ հասկանալի չէ, թե հատկապես ինչը կարելի է համարել կրկնակի վարակում: Անհրաժեշտ է հասկանալ, թե ենթադրյալ կրկնակի վարակմամբ պացիենտը առաջին անգամ ինչ շտամով է վարակվել, եւ ինչ շտամով է նա վարակվել  երկրորդ անգամ: Դրանից բացի, հնարավոր է, որ պացիենտն առաջին անգամ չի ապաքինվել, եւ հիմա նրա մոտ ոչ թե կրկնակի վարակում է, այլ առաջին հիվանդության «շարունակությունը»:

Քանի որ հայտնի չէ, թե ապաքինվածների քանի տոկոսն է կրկնակի վարակվում, առայժմ դժվար է ասել՝ կարո՞ղ է արդյոք կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետ ձեւավորվել: Մյուս կողմից՝ ապաքինվածների մոտ հակամարմինները պահպանվում են նվազագույնը 6 ամիս, եւ այս ժամանակահատվածում մարդը դժվար թե կրկնակի վարակվի:

Մասնագետի խոսքով՝ մյուս վարակիչ հիվանդությունների դեպքում հաջողվում է հասնել կոլեկտիվ իմունիտետի, եթե բնակչության գոնե 70-80 տոկոսը հաղթահարում է այդ հիվանդությունը: Իսկ Հայաստանում մինչ օրս գրանցվել է վարակման միայն 162 643 դեպք: Եթե այս թիվն անգամ բազմապատկենք 3-4-ով (քանի որ կան մեծ թվով ասիմպտոմ կամ հիվանդնության թեթեւ ընթացքով մարդիկ, որոնք այդպես էլ չեն հայտնվել բժիշկների եւ առողջապահության համակարգի տեսադաշտում), հիվանդությունը հաղթահարածների թիվը կրկին չի հասնի բնակչության 70-80 տոկոսին, հետեւաբար, մասնագետների գնահատմամբ, դեռեւս վաղ է խոսել կոլեկտիվ իմունիտետի մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ