Գլխավոր էջ Նորություններ Մեքսիկան մտադիր Է 24 մլն չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ գնել Ռուսաստանից

Մեքսիկան մտադիր Է 24 մլն չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ գնել Ռուսաստանից

251
0

Մեքսիկան ուսումնասիրում Է Ռուսաստանից COVID-19-ի դեմ 24 միլիոն չափաբաժին ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ ձեռք բերելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել Է երկրի առողջապահության փոխնախարար Ուգո Լոպես-Գատելը: «Մենք մտածում ենք, որ կարող ենք այդ պատվաստանյութի մինչեւ 24 միլիոն չափաբաժին օգտագործել 12 միլիոն մարդու համար»,-պաշտոնյան հայտարարել Է մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ այդ մասին նախնական պայմանավորվածությունը ձեռք Է բերվել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներով: Ուգո Լոպես-Գատելը նաեւ հայտնել Է, որ Արգենտինայում արտադրվող AstraZeneca պատվաստանյութի չափաբաժինների առաջին խմբաքանակը գտնվում Է Մեքսիկայի ճանապարհին եւ կհասնի ավելի ուշ` երկուշաբթի կամ երեքշաբթի օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ