Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով Լիբանանը փակում է ծովային ու ցամաքային սահմանները

Կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով Լիբանանը փակում է ծովային ու ցամաքային սահմանները

198
0

Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը (WZO) որոշում է կայացրել փակել երկրի ծովային և ցամաքային սահմանները երկիր մուտք գործելու համար` կորոնավիրուսով վարակման դեպքերի շարունակական աճի ֆոնին: Այս մասին երեկ հայտարարել է խորհրդի գլխավոր քարտուղար, բրիգադի գեներալ Մահմուդ ալ-Ասմարը:

Նա հայտարարել է, որ արգելք է մտցվել ծովային և ցամաքային սահմանով ժամանող ուղևորների համար:

«Ինչ վերաբերում է օդային երթևեկությանը, ապա Բաղդադից, Կահիրեից, Ստամբուլից, Ադանայից և Ադիս Աբեբայից Բեյրութի միջազգային օդանավակայան ժամանող Լիբանանի քաղաքացիները և օտարերկրացիները հյուրանոցներից մեկում կարանտին կանցնեն»,-ասել է նա:

Գեներալի խոսքով՝ ժամանման օրը և 6 օրվա ընթացքում թեստավորում կիրականացվի։

Որոշում է կայացվել հունվարի 14-ից 25-ն արտակարգ դրության ռեժիմ սահմանել։

WZO-ի հայտարարած միջոցառումների համաձայն՝ հինգշաբթի օրվանից փակ կլինեն բոլոր պետական ​​հաստատությունները և մասնավոր ընկերությունները, համալսարանները, դպրոցները, մանկապարտեզները, կինոթատրոնները, գրադարանները, թանգարանները, հանդիսությունների սրահները, մարզադաշտերը և խաղատները: Ներդրվել է արգելք քաղաքային զբոսայգիներում և արգելոցներում: Սուպերմարկետները, հացաբուլկեղենի խանութները և ճաշարանները սնունդ կմատակարարեն հասարակությանը՝ ըստ պահանջի:

Մինչ օրս Լիբանանում COVID-19 է հայտնաբերվել 222 391 լիբանանցու մոտ, 143 716-ն ապաքինվել են, իսկ մահացածների թիվը կազմում է 1629:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ