Գլխավոր էջ Նորություններ Թուլացած իմունիտետով կնոջ օրգանիզմում զարգացել է կորոնավիրուսի 18 մուտացիա

Թուլացած իմունիտետով կնոջ օրգանիզմում զարգացել է կորոնավիրուսի 18 մուտացիա

351
0

Ռուսաստանում թուլացած իմունիտետով կինը կես տարի հիվանդ էր COVID-19-ով, եւ արդյունքում նրա օրգանիզմում զարգացել է կորոնավիրուսի 18 մուտացիա: Այս դեպքի նկարագրությամբ նախնական հրապարակումը կատարվել է virological.org կայքում:

Հայտնի է, որ պացիենտը 47 տարեկան է, եւ որ նա տառապում է չարորակ լիմֆոմայով: Նա կորոնավիրուսով էր վարակվել 2020 թվականի ապրիլին հիվանդանոցում քիմիաթերապիայի կուրս ստանալիս: Մինչեւ հիմա եւ ընդհուպ մինչեւ սեպտեմբերի 9-ը նրանից վերցված անալիզները ինֆեկցիայի դրական արդյունք են ունեցել:

Մասնագետներն անցկացրել են գարնանը եւ ամռան վերջին պացիենտից վերցված քսուքների համեմատական հետազոտություն: Գենոմի վերծանումը ցույց է տվել բազմաթիվ նոր մուտացիաների առկայություն, որոնցից երկուսը նույնական էին նրանց, որոնք հայտնաբերվել էին Դանիայում ջրաքիսների մոտ: Այդ «ջրաքիսային» շտամներից մեկն ավելի վաղ գտել էին թուլացած իմունիտետով մեկ ուրիշ հիվանդի մոտ, ում բուժում էին հակամարմիններ պարունակող պլազմայով:

Սիբիրյան դաշնային համալսարանի գենոմիկայի եւ բիոինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, Գյոթինգենի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Կոնստանտին Կրուտովսկին կարծում է, որ վիրուսի ավելի վարակիչ բրիտանական տարբերակը (VOC-202012/01), հավանաբար, նախապես նույնպես հայտնվել է իմունասուպրեսիվ պացիենտի օրգանիզմում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ