Գլխավոր էջ Medmedia TV Covid 19-ի դեմ պատվաստանյութերը շուտով կլինեն ՀՀ-ում․ ովքե՞ր կպատվաստվեն առաջինը

Covid 19-ի դեմ պատվաստանյութերը շուտով կլինեն ՀՀ-ում․ ովքե՞ր կպատվաստվեն առաջինը

1254
0

Ունենք գործող պայմանագիր և նախատեսում ենք ՀՀ բնակչության 10-ը տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ՝ միայն ռիսկային խմբերի շրջանում պատվաստումներ իրականացնելու համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագորղների հետ հանդիպմանն ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ նախնական բանակցություններ են վարում ներկրման հստակ ժամանակահատվածի շուրջ։

«Զուգահեռ բանակցություններ ենք վարում արտադրողների հետ և հնարավոր ներբերման որոշակի քանակություն, մինչև ընդհանուր քանակության ձեռքբերումը  և մինչև հունվարի վերջ, փետրվարի առաջին կեսերը կունենանք երկրում, և առաջին ռիսկի խմբի շրջանակում կսկենք իրականացնել պատվաստումները»,-ընդգծեց Սահակյանը։

Նա նաև հայտնեց, որ զուգահեռ բանակցում են մի քանի  արտադրողենրի հետ, մասնավորապես՝ չորս պատվաստանյութերի համար ինտենսիվ բանակցություններ են վարում։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ