Գլխավոր էջ Uncategorized Տարածված առավոտյան սովորություններից որո՞նք են առողջության համար վտանգավոր

Տարածված առավոտյան սովորություններից որո՞նք են առողջության համար վտանգավոր

387
0

Որոշ առավոտյան սովորություններ, որոնք լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում, բացասաբար են անդրադառնում մեր առողջական վիճակի վրա, պնդում է բրիտանացի բժիշկ եւ հեռուստահաղորդավար Միրիամ Սթոփարդը:

Նրա խոսքով՝ մինչեւ լիարժեք արթնանալը չի կարելի առավոտյան կատարել ակտիվ ֆիզիկական մարզումներ: Վաղ առավոտյան ակտիվ շարժումները չափազանց անցանկալի են, քանի որ օրգանիզմը ջրազրկված է, եւ հյուսվածքները անհրաժեշտ կերպով չեն ձգվի: Անզգույշ շարժումները կարող են բերել անգամ ողերի տեղաշարժման:

Չի կարելի նաեւ խմել նարնջի հյութ կամ սուրճ: Առավոտյան խմած մեկ բաժակ նարնջի հյութը ծանրաբեռնում է նյութափոխանակությունը եւ կտրուկ բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ արթնանալուց անմիջապես հետո ինսուլինն այնպես չի արտադրվում, ինչպես պետք է: Դատարկ ստամոքսին խմած անգամ մեկ գավաթ սուրճը 1,5 անգամ մեծացնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ