Գլխավոր էջ Նորություններ Երեխայի իրավունքների կոմիտեն կարող է հաղորդագրություններ ստանալ երեխաներից

Երեխայի իրավունքների կոմիտեն կարող է հաղորդագրություններ ստանալ երեխաներից

605
0

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժովի նիստում այսօր ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը:

Արձանագրությունը Հայաստանը ստորագրել է 2019 թվականին: «Այն վերաբերում է հաղորդագրություններ ներկայացնելու կարգին։ 52 պետության կողմից այդ արձանագրությունը վավերացված է, ստորագրված է 46 պետության կողմից»,- ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

Այդ արձանագրությունը հնարավորություն է տալիս Երեխայի իրավունքների կոմիտեին ստանալ հաղորդագրություններ երեխաներից կամ նրանց անունից ներկայացող անձանց կողմից՝ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի խախտման, մասնավորապես՝  մանկավաճառության, մանկական մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի, զինված հակամարտությանը երեխաների մասնակցության մասին։ Կոմիտեն իրավունք ունի չընդունել հաղորդագրությունները, եթե դրանք անանուն են, բանավոր, կամ եթե կոմիտեն գտնում է, որ դրանք հիմնավորված չեն, կամ չեն սպառվել ներպետական պաշտպանության միջոցները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ