Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Moderna ընկերությունը պատրաստ է մինչև 1 մլրդ չափաբաժին պատվաստանյութ մատակարարել

Moderna ընկերությունը պատրաստ է մինչև 1 մլրդ չափաբաժին պատվաստանյութ մատակարարել

686
0

Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է 2021 թվականին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 600 մլն-ից մինչև 1 մլրդ չափաբաժին մատակարարել:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին Բանսելը հայտարարել է ODDO BHF ֆրանս-գերմանական ֆինանսական խմբի կազմակերպած համաժողովում:

Նրա խոսքով՝  Moderna-ն պատվաստանյութի արդեն 500 մլն չափաբաժնի պատվեր է ստացել և պատրաստ է 600 մլն-ն արտադրել, սակայն կանխատեսում է, որ պատվերների քանակն ավելանալու է:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ