Գլխավոր էջ Նորություններ Ճապոնիայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Տոկիոյում

Ճապոնիայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Տոկիոյում

498
0

Ճապոնիայի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Տոկիոյում եւ քաղաքի մերձակայքի երեք շրջաններում, քանի որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը շարունակում է աճել՝ հասնելով ամենորյա ռեկորդի՝ 2447 դեպք մայրաքաղաքում, հաղորդում է AP-ը:

Վարչապետ Յոսիխիդե Սուգան կոչ է արել փակել ակումբներն ու ռեստորանները 20:00-ին, եւ մարդկանց՝ մնալ տանը: Հայտարարությունը տուգանային պատժամիջոցներ չի ենթադրում: Առեւտրի կենտրոններն ու դպրոցները կշարունակեն բաց մնալ: Կինոթատրոնները, թանգարանները եւ այլ կենտրոններն ու միջոցառումները կկրճատեն այցելուների թիվը:

«Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել դա, սակայն ես պետք է խնդրեմ ձեզ բոլորիդ եւս որոշ ժամանակ պահպանել սահմանափակումները»,- հայտարարությունից հետո թղթակիցներին ասել է Սուգան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ